211652_close_icon

Բելգորոդի մարզում ինքնաթիռ է կործանվել

views-count1346 դիտում article-date 22:44 08-09-2014
Ռուսաստանի Դաշնության Բելգորոդի մարզում թեթև շարժիչով, մեկտեղանի ինքնաթիռ է կործանվել։ Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը։ «Օդաչուն վնասվածքներ է ստացել»,֊ ITAR-TASS֊ին հայտնել են շրջանի իրավապահները։ Ինքնաթիռը կործանվել է Կրասնենսկի շրջանում՝ Կրուգլոյե գյուղի մերձակայքում։ «Դեպքի մասին հայտնել են ականատեսները»,֊ ասել է գործակալության զրուցակիցը։

Նմանատիպ նյութեր