Աստրախանի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել
Աստրախանի մարզի Ախտուբինսկի շշրջանում Ռուսաստտաին ռազմաօդային ուսումնամարզական ինքնաթիռ է կործանվել։ Անձնակազմի անդամներից մեկը զոհվել է, մյուս օդաչուի կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին ITAR-TASS֊ին հայտնել է ՊՆ մամուլի ծառայության վարչության ղեկավար գեներալ֊մայոռ Իգոր Կոնաշենկովը։
«Ինքնաթիռի կործանման տարածքում զոհեր և ավերածություններ չկան»,֊ ընդգծել է Կոնաշենկով։ Ըստ նրա խոսքերի, ավիավթարի վայրում ՊՆ հանձնաժողով է ժամանել։
Վթարի հանգամանքները պարզվում են։