Ռոստովի մարզում ինքնաթիռ է կործանվել
Ռոստովում թեթև շարժիչով ինքնաթիռ է վթարի ենթարկվել, որի հետևանքով օդաչուն զոհվել է։ Այս մասին հայտնել է մարզային ԱԻ նախարարության ղեկավարը։
«Ապրիլի 19֊ին՝ Մոսկվայի ժամանակով 14․45֊ին Դուբովսկի շրջանում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել։ Օդաչուն զոհվել է։ Տվյալը ճշտվում է»,֊ ասվում է հայտարաության մեջ։
Դեպքի մանրամասները ճշտվում են։