Քառյակն ամուսնական պայմանագիր չի կնքել, որ ամուսնալուծության հարց առաջանա
Քառյակն ամուսնության կամ ապահարզանի հարց չի դրել: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ արձագանքելով այն հարցին, թե հնարավո՞ր է, որ սահամանադրական բարեփոխումների արդյունքում Դաշնակցությունը դուրս գա քառյակից:
«Ինչպես նաեւ երկնային միասնություն չի, որ նման խնդիր առաջանա: Մենք փորձում ենք մեր տեսակետները պաշտպանել, իսկ եթե մյուս ուժերը այլ տեսակետ ունեն, կարող են պաշտպանել եւ ներկայացնել իրենց տեսակետները»,- ասաց Արմեն Ռուստամյանը եւ ավելացրեց, որ իրենք խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու տարբերակի կողմնակից են: