Իրանի նախագահը Նազարբաևի հրավերով այսօր կմեկնի Ղազախստան
Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, Իրանի նախագահ Հասան Ռուհանին պաշտոնական այցով կմեկնի Ղազախստան: Սա Ռուհանիի առաջին այցն է Կենտրոնական Ասիա:
Ինչպես փոխանցում են իրանական լրատվամիջոցները, այսօր երեկոյան Իրանի նախագահի օդանավը վայրէջք կկատարի Աստանայի օդանավակայանում: Ռուհանին Ղազախստան է մեկնում այդ երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հրավերով, որտեղ երկկողմանի հանդիպումներ կանցկացնի:
Սեպտեմբերի 9-ին նա կհանդիպի Նազարբաևի հետ: Հանդիպման առանցքային թեման լինելու է երկկողմանի համագործակցության ընդլայնումը: Կքննարկվեն նաև տարածաշրջանային անվտանգության առնչվող հարցեր: