211652_close_icon
views-count1028 դիտում article-date 21:00 26-08-2019

Իրանի նախագահը G7-ի գագաթնաժողով Է այցելել ոչ կառավարական կազմակերպությունների հրավերով. Մակրոն

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին այցով Բիարից Է ժամանել Յոթի խմբի (G7) գագաթնաժողովի ընթացքում, նրան հրավիրել են ոչ կառավարական կազմակերպությունները (ՈԿԿ): Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է [url=https://armenpress.am/arm/news/985959.html]«Արմենպրես»-[/url]ը, հայտարարել Է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ ելույթ ունենալով մամուլի ասուլիսում: «Ինչ վերաբերում Է նախագահ Ռոուհանիին, նա Ֆրանսիայում Է եղել ոչ թե G7-ը նախագահող երկրի, այլ ՈԿԿ-ների հրավերով»,-ասել Է Ֆրանսիայի նախագահը: Մակրոնը հավելել Է, որ Ռոուհանիի հետ անձամբ չի հանդիպել, «բայց եթե նա ցանկանա, ինքը պատրաստ կլինի դա անել»: Օգոստոսի 25-ին ավելի վաղ Բիարիցում G7-ի գագաթնաժողով Էր ժամանել Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամանդ Ջավադ Զարիֆը, որի այցը պլանավորված Էր գագաթնաժողովի պաշտոնական ծրագրով: Բիարիցում նախարարի կոնսուլտացիաները տեւել են 3,5 ժամ, ընդ որում կես ժամ Զարիֆը զրուցել Է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, իսկ մնացած ժամանակը՝ ֆրանսիացի բանակցողների խմբի հետ, որը գլավորում Էր արտաքին գործերի նախարար Ժան Իվ լը Դրիանը: Ելիսեյան պալատի ներկայացուցիչը գոհունակություն Է հայտնել արդյունքներից: «Զարիֆի հետ քննարկումները դրական Էին եւ կշարունակվեն»,- հավաստիացրել Է նա: Միաժամանակ ֆրանսիական կողմը ճշտել Է, որ Իրանի արտաքին գործերի նախարարության ղեկավարին հրավերն «ուղարկվել Է Միացյալ Նահանգների հետ ձեռք բերված համաձայնությամբ»: Իրանի ԱԳ նախարարը նշել Է, որ «առաջիկայում «բարդ աշխատանք Է սպասվում» Իրանի շուրջը իրադրության կարգավորման վերաբերյալ, սակայն «արժե փորձել անցնել այդ ուղին»: Իրանի նախագահ Հասան Ռոուհանին, մեկնաբանելով Զարիֆի բլից-այցը Բիարից, հանդես Է եկել հաջակցություն բանակցային գործընթացի: «Եթե ես իմանայի, որ իմ այս կամ այն հանդիպումը կբերի ժողովրդի խնդիրների լուծմանը, ես չԷի տատանվի,-ասել Է Ռոուհանին՝ ելույթ ունենալով ազգային հեռուստատեսությամբ:-Ես կարծում եմ, որ հանուն մեր ազգային շահերի մենք պետք Է օգտագործենք բոլոր միջոցները»: Ռոուհանիի հայտարարությունները հնչել են իրանցի պահպանողականների կողմից Զարիֆի այցի քննադատության ֆոնին: Մասնավորապես, «Կայխան» ծայրահեղ պահպանողական իրանական հրատարակությունն անտեղի Է որակել այդ այցը: Թերթի մեկնաբանուկթյան մեջ նշվում Է, որ վերջին մի քանի օրվա ընթացքում Զարիֆի երկրորդ այցը Ֆրանսիա «թուլության եւ հուսահատության դրսեւորում Է»: Մինչդեռ «Էթեմադ» ռեֆորմիստական իրանական թերթը Բիարից Զարիֆի այցը «ամենահուսադրող պահն» Է համարել Իրանի հետ բազմակողմ միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալու ժամանակից ի վեր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նմանատիպ նյութեր