Պաղեստինի նախագահը Պուտինի հրավերով կմեկնի ՌԴ
Հունվարի 23-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը ` վկայակոչելով Կրեմլի մամլո ծառայությանը:
Հանդիպումների ընթացքում նախատեսված են երկկողմ համագործակցության հարցերի քննարկումներ` տարածաշրջանային անվտանգության խնդրի, այդ թվում՝ մերձավորարևելյան հարցի կարգավորման շուրջ: