1018 դիտում
14:45 08-09-2014
Ոստիկանությունը սեպտեմբերի 9-ից վերսկսում է հասարակություն-ոստիկանություն «Ուղիղ կապ»-ը
Հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդման, ոստիկանական ստորաբաժանումների աշխատանքի թափանցիկությունն ապահովելու, քաղաքացիներին անհրաժեշտ տեղեկություն տրամադրելու նպատակով` ոստիկանությունում սեպտեմբերի 9-ից սկսած, ամեն երեքշաբթի, գործելու է «Ուղիղ կապ», որի ընթացքում քաղաքացիներին հետաքրքրող հարցերին կպատասխանեն ոստիկանության ստորաբաժանումների պատասխանատուները: Սեպտեմբերի 9-ին «Ուղիղ կապ»-ի հյուրն են լինելու Ճանապարհային ոստիկանության պետի հաշվառման-քննական և տեխնիկական փորձաքննության գծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Տոնոյանը և ՃՈ իրավաբանական բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արման Չիլինգարյանը:
Քաղաքացիները կարող են հարցեր ուղղել վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում կատարված վերջին փոփոխությունների, վարորդական վկայական ստանալու, վարորդական վկայականը փոխանակելու, կորցրած վարորդական վկայականի փոխարեն նորը ստանալու կարգերի, ճանապարհային ոստիկանության կողմից մատուցվող ծառայությունների տեսակների ու դրանց դիմաց նախատեսվող վճարների չափերի, ինչպես և ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական բաժինների կողմից տրանսպորտային միջոցների գրանցման և հաշվառման գործընթացի վերաբերյալ:
Կարող եք զանգահարել ժամը 14.30-ից մինչև 16.30-ը՝ 010-59-60-54 հեռախոսահամարով:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
Նմանատիպ նյութեր
958 դիտում
17:06 05-09-2014
Ոստիկանությունը վերսկսում է հասարակություն-ոստիկանություն «Ուղիղ կապ»-ը
944 դիտում
20:04 06-09-2014
Ոստիկանությունը վերսկսում է հասարակություն-ոստիկանություն «Ուղիղ կապ»-ը
1625 դիտում
13:48 16-09-2014
Հասարակություն-ոստիկանություն. hերթական «Ուղիղ կապ»-ն այսօր՝ սեպտեմբերի 16-ին
Այս բաժնից
790 դիտում
18:55 26-12-2024
Հայաստանը Մինսկում 2025-ին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին կմասնակցի տեսակապի միջոցով
1135 դիտում
18:43 26-12-2024
Գնդապետ Եփրեմ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ
790 դիտում
18:29 26-12-2024
ՆԳ նախարարը մասնակցել է Մարի Իզմիրլյանի անվան մանկատան սաների Ամանորի միջոցառմանը