Ֆաբիանո Կարուանա` «Սինգֆիլդի գավաթ 2014» -ի հաղթող. Արոնյանը նախավերջինն է
Սենթ Լուիսում ավարտվել է «Սինգֆիլդի գավաթ 2014» մրցաշարը: Վերջին 10-րդ տուրում Լևոն Արնոյնան – Ֆաբիանո Կարուանա, Վեսելին Թոփալով – Մագնուս Կարլսեն և Հիկարու Նակամուրա – Մաքսիմ Վաշյե-Լագրավ պարտիաներն ավարտվել են խաղաղ արդյունքով:
Մրցաշարի հաղթող է ճանաչվել իտալացի Ֆաբիանո Կարուանան, որը 10 հնարավորից վաստակել է 8,5 միավոր: 2-րդ տեղը բաժին է հասել 5.5 միավոր վաստակած նորվեգացի շախմատիստ, աշխարհի չեմպիոն Մագնուս Կարսենին:
Իսկ մեր հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը 4 միավորով 4-րդ տեղում է:
Խաղացված 10 տուրերից հետո՝
Կարուանա – 8.5
Կարլսեն – 5.5
Թոփալով – 5
Վաշյե-Լագրավ – 4
Արոնյան – 4
Նակամուրա – 3