Մարկո Մատերացին կարող է վերսկսել իր կարիերան
Իտալիայի հավաքականի նախկին պաշտպան Մարկո Մատերացին Հնդկաստանի Սուպերլիգայում ֆուտբոլիստի կարիերային վերսկսելու առաջարկ է ստացել: Նշենք, որ նախկինում Հնդկաստանում իրենց կարիերան շարունակելու որոշումներ են կայացրել անցյալի այնպիսի հանրահայտ խաղացողներ, ինչպիսիք են` Դավիդ Տրեզեգեն, Ռոբեր Պիրեսը և Ալեսանդրո Դել Պիերոն:
Ինչպես տեղեկացնում է Times of India պարբերականը, «Չեննայ Թեյթենս» ակումբը 41-ամյա Մատերացցիին խաղացող-մարզչի պաշտոն է առաջարկել: Կողմերը արդեն հանդիպել են և բանակցել են այդ հարցի վերաբերյալ: Ներկայումս 2006 թվականի աշխարհի չեմպիոնը մտածում է այդ տարբերակի շուրջ:
Հարկ է նշել, որ Մարկո Մատերացին ֆուտբոլիստի կարիերան ավարտել էր 2010/2011 մրցաշրջանի խաղարկությունից հետո: