Ուկրաինայի արևմուտքում անձրևների հետևանքով ավելի քան 750 մարդ է տարհանվել
Ուկրաինայի Լվովի շրջանում տեղատարափ անձրևներից բարտրացել է Դնեստր գետի ջրի մակարդակը, որի հետևանքով հազարավոր բնակելի տներ են հեղեղվել, տարհանվել է ավելի քան 750 մարդ, այդ թվում՝ 119 երեխաներ։ Այս մասին հայտնում է Ria Novosti-ին՝ հղում անելով Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը։
29 բնակավայրերում՝ խափանվել է գազամատակարարումը, կտրվել շրջանի 17 բնակավայրերի հետ ավտոճանապարհային հաղորդակցությունը։
Ջրհեղեղի հետևանքների վերացման աշխատանքներին ներգրավված է 767 մարդ, 171 միավոր տեխնիկա, 12 նավակ: Փրկարար ծառայությունները զբաղված են մարդկանց տարհանմամբ։