211652_close_icon
views-count842 դիտում article-date 13:57 06-09-2014

Բելառուսն Ուկրաինայից ընդունել է ավելի քան 3000 փախստական. Լուկաշենկո

РИА Новости-ի հաղորդմամբ՝ Բելառուսն Ուկրաինայից ընդունել է ավելի քան 3000 փախստական: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: «Մոտավորապես 3000 փախստական է եկել Ուկրաինայից և խնդրում է այստեղ (Բելառուսում) մնալ»,- նշել է Լուկաշենկոն: Լուկաշենկոյի խոսքերով՝ իրենք կազմակերպված ձևով ընդունում են փախստականներին, քանի որ չեն ցանկանում, որ այդ մարդիկ ապրեն վրաններում:

Նմանատիպ նյութեր