Ջորջո Կյելինին բաց կթողնի Նորվեգիայի հետ հանդիպումը
Իտալիայի հավաքականի պաշտպան Ջորջո Կյելինին բաց կթողնի Եվրո 2016-ի ընտրական փուլի շրջանակում Նորվեգիաի հետ կայանալիք հանդիպումը, որը կկայանա սեպտեմբերի 9-ին: Այս մասին տեղեկացնում է Football Italia-ն:
«Յուվենտուս»-ի 30-ամյա պաշտպանը ազգային թիմի մարզման ժամանակ ձախ սրունքի վնասվածք է ստացել և շարքից դուրս է մնացել անորոշ ժամանակով: