211652_close_icon
views-count2312 դիտում article-date 12:00 06-09-2014

Դպրոցի ուսուցիչները պահանջում են տնօրենի ընտրություն

Կրթության և գիտության նախարարության դիմաց հավաքվել էր Դերենիկ Դեմիրճյանի անվան 139-րդ դպրոցի ուսուցչական կազմը: Նրանք բողոքում էին նորանշանական տնօրենի դեմ: Դպրոցի տնօրենին աշխատանքից հեռանալուց հետո, հրաման է եկել, որ մինչև մրցույթի հայտարարվելը պաշտոնը զբաղեցնելու է դպրոցի փոխտնօրենը: Սակայն այսօր դպրոց նոր հրաման է եկել, ըստ դրա, տնօրենի պաշտոնն առանց մրցույթի զբաղեցնելու է ԵՊՀ դասախոս Կլարա Ջաղինյանը: Ուսուցիչներն ասում են, որ պաշտոնավարման առաջին իսկ օրը Ջաղինյանն իրենց հետ կոնֆլիկտ է ունեցել: Ասում են` արտաժամյա ժողով է հրավիրել, որի ընթացքում իրենց վիրավորել է: Ուսուցչական անձնակազմը դպրոցի տօրենի պաշտոնում ցանկանում է միայն փոխտնօրենին տեսնել: Ուսուցիչները այդ առիթով նամակ են պատրաստել ու փոխանցել են Կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանին: Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/33272]Armnewstv.am[/url]

Նմանատիպ նյութեր