Եվրոպայի լիգայի որակավորման 4-րդ փուլի շրջանակում կայացած «Լեգիա» - «Ակտոբե» խաղի կազմակերպվածության ցածր մակարդակի համար ՈՒԵՖԱ –ն լեհական ակումբին տուգանել է 80 հազար եվրոյով:
Օգոստոսի 28-ին Վարշավայում կայացած խաղի ժամանակ լեհ երկրպագուները վիրավորական պաստառ էին կազմել, որը ուղղված էր ՈՒԵՖԱ-ի դեմ:
Նախկինում ՈՒԵՖԱ-ն լեհական ակումբին տեխնիկական պարտություն էր գրանցել այն բանից հետո, երբ Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի շրջանակում «Սելտիկ»-ի հետ կայացած պատասխան խաղի ժամանակ «Լեգիա»-ն խաղադաշտ էր դուրս բերել որակազրկված խաղացողի: Արդյունքում «Լեգիա»-ի փոխարեն պայքարը շարունակելու հնարավորություն էր ստացել շոտլանդական թիմը: