Կիպրոսի ափերի մոտ երկրաշարժ է գրանցվել
Կիպրոսի ափերի մոտ՝ Միջերկրական ծովում 5․5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնել է երկրի Կառավարական երկրաբանական հետազոտությունների դեպարտամենտը։
Հաղորդած տվյալներով, էպիկենտրոնը գտնվել է Պոլիս քաղաքից 200 կմ դեպի հյուսիս֊արևմուտք, հիպոկենտրոնը՝ 80 կմ խորության վրա։
Տուժածների և ավերածությունների մասին տվյալներ չեն հաղորդվել։