Եգիպտոսի ափերի մոտ երկրաշարժ է գրանցվել
Եգիպտոսի ափերի մոտակայքում՝ Միջերկրական ծովում 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Ըստ աստղագիտության և գեոֆիզիկայի ազգային ինստիտուտի տվյլաների՝ երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 30 կմ խորության վրա։
Ցնցումները զգացվել են նաև Կահիրեում․ մայրաքաղաքի տարբեր շրջանների բազմաթիվ տներում մի քանի վայրկյան կայհույքը շարժվել է։
Տուժածների և ավերածությունների մասին տվյալներ չեն հաղորդվում։