«Միլան»-ի հարձակվող Ֆերնանդո Տորեսը, ով միլանյան թիմի իր առաջին գոլը խփեց Ա սերիայի 5-րդ տուրում «Էմպոլի»-ի հետ կայացած խաղում, կիսվել է իր զգացողություններով:
«Շատ երջանիկ եմ, որ իմ առաջին գոլը խփեցի «Միլան»-ի կազմում, սակայն հաղթանակը ավելի կարևոր էր: «Էմպոլի»-ն բարդ մրցակից է: Նրանք բազմաթիվ խնդիրներ ստեղծեցին մեզ համար, սակայն երկրորդ խաղակեսում մենք կարողացանք շտկել իրավիճակը: «Միլան»-ի նպատակը մրցաշրջանի արդյունքներով եվրագավաթային ուղեգիր նվաճելն է»,- Տորեսի խոսքերը մեջբերում են իտալական լրատվամիջոցները: