ԵՄ-ի նոր պատժամիջոցները կառնչվեն Ռուսաստանի նավթային ոլորտին
ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում Ռուսաստանի դեմ: Այս անգամ դրանք վերաբերվելու են նավթային սեկտորին: Այս մասին հայտնում է The Financial Times-ը՝ վկայակոչելով Եվրահանձնաժողովի հավանության արժանացրած փաստաթուղթը:
Դրանում նշված է, որ սահմանափակվելու է ռուսական նավթային ընկերությունների մուտքը կապիտալի եվրոպական շուկա, ինչպես որ դրանից առաջ արվել է պետբանկերի նկատմամբ:
Պատժամիջոցներն առնչվելու են այն պետական ընկերություններին, որոնց ակտիվները կազմում են ավելի քան մեկ տրիլիոն ռուբլի, և որոնք իրենց եկամտի կեսը ստանում են նավթի ու նավթամթերքի վաճառքից կամ փոխադրումից:
Թերթի հաշվարկներով, պատժամիջոցների տակ են ընկելու Роснефть-ը, Газпромнефть-ը, հնարավոր է՝ նաև Транснефть-ը: Մինչդեռ պատժամիջոցները չեն տարածվելու Лукойл-ի կամ Сургутнефтегаз-ի վրա, քանի որ դրանք մասնավոր ընկերություններ են:
Ռուսաստանի դեմ ԵՄ-ի կողմից նոր պատժամիջոցներ պատրաստելու մասին հայտնի էր դարձել օգոստոսի 31-ին: Հուլիսի 31-ին ԵՄ-ը սեկտորային պատժամիջոցներ էր սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որոնք առնչվել էին նաև նավթային ոլորտին: