211652_close_icon
views-count1207 դիտում article-date 14:18 06-01-2026

Ուկրաինական ուժերը հարվածել են Ռուսաստանի նավթային օբյեկտներին. կան զոհ ու վիրավորներ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ այս գիշեր ՀՕՊ ուժերը ոչնչացրել են 129 ուկրաինական անօդաչու թռչող սարք, դրանց մեծ մասը՝ Բրյանսկի, Բելգորոդի և Յարոսլավլի շրջաններում։

Տվերում անօդաչու թռչող սարքի բեկորը հարվածել է բազմահարկ շենքին։ Մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել: Բրյանսկի մարզում վիրավորվել է երկու մարդ: Վորոնեժի մարզում խոցված անօդաչու թռչող սարքի ընկնելու հետևանքով վնասվել են երկաթուղային գծերը:

Լրատվամիջոցնեի տվյալով՝ ուկրաինական ուժերը հարվածել են Լիպեցկի մարզի և Բաշկորտոստանի նավթային օբյեկտներին: Լիպեցկի մարզի օբյեկտում հրդեհ է բռնկվել։

Պայթյուններ են որոտացել նաև Ստերլիտամակում. այնտեղ հարվածի տակ է հայտնվել նավթաքիմիական գործարանը:

 

Նմանատիպ նյութեր