211652_close_icon
views-count1802 դիտում article-date 09:41 05-09-2014

Արկադի Ղուկասյանը «իրենո՞վ է արել» Երևանի «Արմենիա» բժշկական հիվանդանոցի 70 տոկոսը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ին լուրեր են հասել այն մասին, որ ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը «իրենով է արել» Երևանի «Արմենիա» բժշկական հիվանդանոցի 70 տոկոսը: «Ըստ այդմ՝ ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանին պատկանող մասնաբաժինը ևս Ղուկասյանը գնել է: Միայն 30 տոկոսն է շարունակում տիրապետել հիվանդանոցի տնօրեն Գրիգոր Գրիգորյանը»,- գրում է թերթը և հավելում. «Զրուցեցինք ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանի հետ՝պարզելու, թե ինչու է հիվանդանոցի իրեն պատկանող մասնաբաժինն այժմ հայտնվել նախկին ԼՂՀ նախագահի ձեռքում: Պատգամավորը հերքեց, որ ինքը հիվանդանոցում բաժնեմաս է ունեցել. «Եթե բաժնեմաս ունենայի՝ շատ լավ կլիներ: Ո՜չ Արկադի Ղուկասյանն այնտեղ մասնաբաժին ունի, և ո՜չ էլ Գագիկ Ջհանգիրյանը, ամբողջը սեփականության իրավունքով պատկանում է հիվանդանոցի սեփականատեր Գրիգոր Գրիգորյանին»։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր