211652_close_icon

Չեխիայում կամուրջ է փլուզվել․ կան զոհեր

views-count1737 դիտում article-date 23:47 04-09-2014
Չեխիայի Վալեմով քաղաքում կամուրջ է փլուզվել, ինչի հետևանքով զոհվել է 3 մարդ։ Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով տեղի փրկարար ծառայությանը։ Ստացված տվյալներով, կամուրջը փլուզվել է այն պահին, երբ դրա տակ շինարարական բրիգադը վերանորոգման աշխատանքներ էր իրականացնում։ Փլատակների տակ մոտ 8 մարդ է մնացել։ Տուժածների հստակ թիվը ճշտվում է։ Դեպքի հանգամանքների առթիվ հետաքննություն է սկսվել։

Նմանատիպ նյութեր