ՆԱՏՕ֊ի գլխավոր քարտուղարը կոչ է արել Ռուսաստանին դադարեցնել աջակցել աշխարհազորայիններին
ՆԱՏՕ֊ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը կոչ է արել Ռուսաստանին դուրս բերել ռուսական զորքերը Ուկրաինայից և դադարեցնել օգնել աշխարհազորայիններին։ Այս մասին հայտնում է Reuters֊ը։
«Մենք կոչ ենք անում Ռուսաստանին դադարեցնել Ղրիմի անօրինական և ինքնահռչակ անեքսիան և դուրս բերել զորքը Ուկրաինայի տարածքից, դադարեցնել զենքի մատակարարումը»,֊ հայտարարել է Ռասմուսենը։
Բացի այդ, ՆԱՏՕ֊ի գլխավոր քարտուղարը կոչ է արել Մոսկվային դադարեցնել առճակատումը՝ ընտրելով խաղաղ կարգավորման ճանապարհ։