Հրդեհից հետո պարտադրված գիշեր` բաց երկնքի տակ․ տեսանյութ
Արմավիրցի Սիմոնյանների 6-հոգանոց ընտանիքը ստիպված է եղել գիշերել բաց երկնքի տակ: Այրվել է Հյուսիս-արևելյան թաղամասում նրանց բնակարանը: Դեպքը տեղի է ունեցել նախօրեին, առավոտյան, երբ տան երեք անչափահասները դպրոցում են եղել, իսկ մյուսները` աշխատավայրում: Հրդեհի պատճառները դեռ հայտնի չեն:
Արմավիրի հրշեջ ծառայության հաղորդագրության համաձայն, հրդեհը հաջողվել է մարել միայն մեկուկես ժամում: Ամբողջությամբ այրվել է բնակարանի գույքը և տանիքը` 60 քմ մակերեսով: Ոչինչ չի հաջողվել փրկել:
Սիմոնյանների երեք դպրոցահասակ երեխաները հրդեհի հաջորդ օրը դպրոց չեն գնացել: Սիմոնյանների ընտանիքին այցելել են Արմավիրի քաղաքապետարանի աշխատակիցները, խոստացել են իրավիճակը ներկայացնել քաղաքապետին և աջակցության տարբերակներ փնտրել:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/33202]Armnewstv.am[/url]