211652_close_icon
views-count1422 դիտում article-date 10:34 15-12-2015

Սաուդյան Արաբիան իսլամական հակաահաբեկչական կոալիցիա է ստեղծել

Սաուդյան Արաբիայի իշխանությունները հայտնել են իսլամական հակաահաբեկչական կոալիցիայի ստեղծման մասին, որի կազմում հանդես են գալիս 34 պետություններ, հաղորդում է BBC-ն: Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարար Սալման Ալ Սաուդը հայտնել է, որ կոալիցիան համակարգելու է իր գործողությունները Սիրիայում և Իրաքում այլ երկրների, ինչպես նաև միջազգային կառույցների հետ: Նա նաև նշել է, որ կոալիցիան չի կենտրոնանալու միայն ԻՊ-ի դեմ պայքարի վրա, այլ մյուս ահաբեկչական խմբավորումներին ևս կհակազդի: Կոալիցիան, բացի Իրաքից ու Սիրիայից, ռազմական գործողություններ է վարելու նաև Աֆղանստանում, Եգիպտոսում և Լիբիայում:

Նմանատիպ նյութեր