211652_close_icon
views-count1074 դիտում article-date 14:43 30-04-2014

Գործադիրը մի շարք այլ առաջարկներ ևս հավանության է արժանացրել

ՀՀ կառավարությունը հաստատել է «ՀՀ քաղաքացու անձնագիր տալու կամ փոխանակելու վճարովի ծառայություն», «ՀՀ ԿԱ ոստիկանության ստորաբաժանումների կողմից ՀՀ անունից պայմանագրային հիմունքներով պահպանության և անվտանգության գծով իրականացվող ծառայությունների մատուցում» և «Քաղաքացիներին բժշկական օգնության և սպասարկման վճարովի ծառայությունների մատուցում» ծրագրերի արտաբյուջետային հաշիվների միջոցների նախահաշիվները: Կառավարությունը հավանություն է տվել պետության կարիքների համար բնակարանների և սպասարկման օբյեկտների ձեռքբերման մասին Պետգնումների գործակալության և «Գլենդել Հիլզ» ՓԲԸ միջև 2009թ. հուլիսի 23-ին կնքված պայմանագրում փոփոխություն կատարելու համաձայնագրին, նպատակ ունենալով կարգավորել կիսակառույց (անավարտ) բնակելի տների շինարարական աշխատանքների ավարտման հետ կապված հարցերը, լուծել երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած, ծրագրի շահառու ճանաչված և կիսակառույց (անավարտ) բնակելի տներ ունեցող ընտանիքների բնակարանային խնդիրները: Օրենսդրական հակասությունների կարգավորման, տնտեսվարող սուբյեկտների իրավունքների պաշտպանության նպատակով կառավարությունը լրացումներ և փոփոխություններ է կատարել 2009թ. մարտի 5-ին ընդունված Առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության լիցենզավորման կարգին վերաբերող թիվ 287-Ն որոշման մեջ, փոփոխություններ՝ 2013թ. հուլիսի 25-ի «Տեսչություններում կառավարման խորհուրդներ ստեղծելու մասին» թիվ 856-Ն որոշման հավելվածում: Այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ Արամայիս Գրիգորյանն ազատվել է ՀՀ Արարատի մարզպետի պաշտոնից:

Նմանատիպ նյութեր