211652_close_icon
views-count1908 դիտում article-date 11:18 04-09-2014

ԱԻՆ-ը ուսումնավարժություն է անցկացրել Կոտայքի մարզում. ֆոտոշարք

Oգոստոսի 29-ին Կոտայքի մարզում անցկացվեց «ՀՀ Կոտայքի մարզում ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումը և երկրաշարժի հետևանքների վերացման ժամանակ մարդկանց և կենդանիների շրջանում ծագած համաճարակին արձագանքման կազմակերպումը» թեմայով շտաբային ուսումնավարժություն: Ուսումնավարժության նպատակն էր կատարելագործել ՀՀ Կոտայքի մարզում բնակչության պաշտպանությանն ուղղված միջոցառումների կազմակերպումը և իրականացումը ուժեղ երկրաշարժի պայմաններում: Ուսումնավարժությանը ներգրավված էին ՀՀ Կոտայքի մարզի արտակարգ իրավիճակների մշտական գործող հանձնաժողովը` կազմված մարզպետարանի վարչություններից և բաժիններից, Կոտայքի մարզային փրկարարական և ոստիկանության վարչությունները, մարզի 20 համայնքների ղեկավարները, ՀՀ առողջապահության, տարածքային կառավարման, գյուղատնտեսության նախարարությունների և ՀՀ ոստիկանության ներկայացուցիչները: Ուսումնավարժությունը նախատեսված էր անցկացնել երկու փուլով. 1) առաջին փուլի համար ընտրված էր իրավիճակ՝ համաձյան որի 2014 թվականի օգոստոսի 29-ին ժամը 09:05-ին տեղի է ունեցել երկրաշարժ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզում: Ուժգնությունը 4 մագնիտուդ, հիպոկենտրոնը 10 կմ խորության վրա, էպիկենտրոնը` Գառնի համայնքից 8 կմ դեպի հյուսիս-արևելք: Էպիկենտրոնային գոտում, ըստ ռիխտերի սանդղակի, (հավասարազոր է վայրկյան մագնիտուդին) մոտ 7-8 բալ ուժգնությամբ. 2) երկրորդ փուլի իրավիճակն էր՝ աղետի գոտում վարակիչ հիվանդությունների հարուցիչների տարածումը մարդկանց և կենդանիների շրջանում: 9:00-ին տրվեց ղեկավար կազմի ազդարարում, որից հետո կայացավ ՀՀ Կոտայքի մարզի արտակարգ իրավիճակների մշտական հանձնաժողովի նիստ և կայացվեց ՀՀ Կոտայքի մարզպետի որոշում, որով ուսումնավարժության մասնակիցներին տրվեցին համապատասխան հանձնարարականներ: Ուսումնավարժության ընթացքում մասնակիցներին տրված 31 միջանկյալների (իրավիճակի բարդացում կամ կտրուկ փոփոխություն) միջոցով խնդիրներին տրվեցին համապատասխան լուծումներ: Վարժանքի ընթացքում քննարկվեցին մի շարք հարցեր` կապված երկրաշարժին արագ արձագանքման, որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպման, հարևան մարզերից օգնության ստացման և բաշխման, վերականգնողական աշխատանքների իրականացման, ինչպես նաև վարակիչ հիվանդության արագ հայտնաբերման, ախտորոշման, կանխարգելման ուղիների, պատվաստումների, կարանտինի և ընկած կենդանիների այրման և սանիտարական նորմերին համապատասխան անասնագերեզմանոցների կառուցապատման հետ: Միջոցառման վերջում ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վ.Գաբրիելյանն ու ՀՀ ԱԻՆ ՓԾ ԲՊԱՀՎԿ վարչության պետ, փ/ծ գնդապետ Հ.Եմիշյանն իրենց մասնագիտական խորհուրդներն ու ցուցումները տվեցին ուսումնավարժության մասնակիցներին` հետագայում նմանօրինակ ուսումնավարժություններն էլ ավելի բարձր մակարդակով և արդյունավետ անցկացնելու վերաբերյալ: Ուսումնավարժութունն ամփոփեց ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանը՝ նշելով, որ նման կարևոր միջոցառումները շարունակական են լինելու: ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ Կարեն Պապոյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ ԱԻՆ ղեկավարությանը` արդյունավետ համագործակցության համար։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր