1478 դիտում
11:04 04-09-2014
Էդվարդ Նալբանդյանը մանրամասնե՞ր է պատմել Էրդողանի երդմնակալության արարողությանն իր մասնակցության մասին. «Առավոտ»
«Առավոտ»-ին հայտնի են դարձել որոշ մանրամասներ նախօրեին խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստի ժամանակ պատգամավորների և ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի փակ հանդիպումից:
Թերթի տեղեկություններով՝ Էդվարդ Նալբանդյանը մանրամասներ է պատմել Թուրքիա՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանն իր մասնակցության մասին: Մասնավորաբար, նախարարը տեղեկացրել է, որ թուրքական կողմի հրավերը ՀՀ նախագահին՝ Թուրքիայի նախագահի երդմնակալությանը մասնակցելու, հայկական կողմի համար բավական հարմար առիթ է եղել պաշտոնական տեսք տալու Ցեղասպանության 1ՕՕ-ամյա տարելիցին Հայաստան այցելելու համար Թուրքիայի նախագահին Սերժ Սարգսյանի կողմից արված հրապարակային հրավերին:
«Մեր աղբյուրի տեղեկացմամբ՝ պաշտոնական Հայաստանի ներկայությունն Էրդողանի երդմնակալությանը, ըստ Նալբանդյանի, անակնկալ է եղել ոչ միայն Թուրքիայի, այլ նաև մասնակից մյուս պետությունների համար:
Ինչևէ, հայկական կողմի քայլը բավական դրական և բարձր է գնահատվել: Քանի որ պաշտոնական ընդունելություններ են եղել, Էդվարդ Նալբանդյանի համար մի փոքր բարդ է եղել ՍերԺ Սարգսյանի հրավերը փոխանցելը: Ինչևէ, Նալբանդյանը հաջողել է Էրդողանին տեղեկացնել իր այցելության բուն առաքելության մասին, ինչը, Նալբանդյանի ներկայացմամբ, բավականին անակնկալի է բերել Թուրքիայի նախագահին. նա չի ջանացել թաքցնել դա: Նամակը փոխանցելուց հետո վերջինս երկար ժամանակ փորձել է ընթերցել հրավերի հայկական տեքստը ու չի հաջողել:
Էդվարդ Նալբանդյանը հուշել է, որ հակառակ կողմում նաև անգլերեն տեքստ կա: Ընթերցելուց հետո Էրդողանը ձեռք է մեկնել Էդվարդ Նալբանդյանին: Ձեռքսեղմման ընթացքում Թուրքիայի նախագահը, դիմելով ՀՀ արտգործնախարարին, ասել է՝ տեսնո՞ւմ եք, որ բարեկամներ ենք, իսկ Դուք ասում եք... Էդվարդ Նալբանդյանը նկատել է, որ պարոն Էրդողանը ՀՀ նախագահի հետ ձեռք սեղմելու տարբեր առիթներ ունեցել է, բայց դա չի կաշկանդել նրան իր հետագա հայտարարություններում: Մոտ կես ժամ տևած Նալբանդյան-Էրդողան առանձնազրույցից հետո Թուրքիայի նախագահը Նալբանդյանին խնդրել է ՀՀ նախագահին իր ողջույնները փոխանցել»,– հավելում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1145 դիտում
09:55 26-08-2014
Էդվարդ Նալբանդյանը մասնակցելու է Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը
7597 դիտում
22:00 25-06-2016
Նախագահը Հանրապետության հրապարակում ներկա է գտնվել էկումենիկ արարողությանն ու Խաղաղության Աղոթքին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1321 դիտում
09:15 14-12-2024
Հայաստանի զինված ուժերում մի շարք նոր պաշտոններ կստեղծվեն. նախագիծ․ «Փաստ»
1489 դիտում
09:02 14-12-2024
Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»
1255 դիտում
08:53 14-12-2024
Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»