Հայաստանի ազգային պատկերասրահ ՊՈԱԿ-ը հայտնվել է Ֆինանսների նախարարության ուշադրության կենտրոնում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ը գրում է, որ Հայաստանի ազգային պատկերասրահ ՊՈԱԿ-ը հայտնվել է Ֆինանսների նախարարության ուշադրության կենտրոնում:
«Ժողովուրդ»-ը պարզել է, որ օգոստոսի 7-ին պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը Ֆրանսիա է արտահանել 1 հատ գոբելեն, սակայն երբ լրացել է այն Հայաստան վերադարձնելու տասնօրյա ժամանակը, գոբելենը չի բերվել: Արդյունքում մաքսային մարմինը սկսել է քննություն իրականացնել և ստեղծված իրավիճակի մասին տեղյակ է պահել Փարավոն Միրզոյանին:
Սակայն վերջինս այդպես էլ չի ներկայացել քննությանը: Ավելի ուշ Ֆինանսների նախարարությունը ՊՈԱԿ-ին տուգանել է 50.000 դրամով:
Ի դեպ, սա առաջին դեպքը չէ. այս տարվա հունիսի 5-ին ՊՈԱԿ-ի տնօրենը Հայաստան էր ներմուծել նկարներ և քանդակներ, որոնց մասին հայտարարագիր չէր ներկայացրել, արդյունքում՝ տուգանվելով 50.000 դրամ»,- հավելում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում