Դոնեցկը գնդակոծման հետևանքով կրկին առանց ջրամատակարարման է մնացել
Ուկրաինայի Դոնեցկ քաղաքը գնդակոծման հետևանքով վնասվել է ջրի ֆիլտրացնող կայանը, որի պատճառով քաղաքը կրկին առանց ջրամատակարարման է մնացել։ Այս մասին հայտարարել են Դոնեցկի քաղխորհրդի մամլո ծառայությունում, փոխանցում է ITAR-TASS-ը։
Մամլո ծառայությունում նշել են նաև, որ չդադարող գնդակոծումների հետևանքով վթարային բրիգադը չի կարող վերանորոգման աշխատանքներ իրականացնել։