211652_close_icon
views-count1230 դիտում article-date 22:00 09-08-2014

Դոնեցկի մարզում 400 հազար մարդ առանց ջրամատակարարման է մնացել

Դոնեցկի մարզում ավելի քան 400 հազար մարդ առանց ջրամատակարարման է մնացել։ Այս մասին հայտնել են ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության աշխարհազորայինները, փոխանցում է ԴԺՀ֊ի մամուլի կենտրոնը։ «Դոնեցկի մարզի տարածքում ուկրաինական ուժայինների բախումների հետևանքով ջրամատակարարման հետ կապված ծանր իրադրություն է»,֊ ասվում է հաղորդագրության մեջ։ Ըստ աշխարհազորայինների հաղորդման՝ Գորլովկայի ֆիլտրացման թիվ 1 կայանն էլեկտրասնուցման բացակայության պատճառով կանգնեցրել է իր աշխատանքը։ Իսկ ֆիլտրացման թիվ 2 կայանը հրետակոծումից հետո վերանորոգվում է։

Նմանատիպ նյութեր