Ուկրաինացի զինվորականները կրկին վերսկսել են Դոնեցկի ուղղությամբ ռմբակոծումները։ Այս մասին փոխանցում է RIA Novosti֊ն՝ հղում անելով Դոնեցկի թղթակցին։
Կույբիշևի շրջանում ականի պայթյունից բողոքական եկեղեցի է վնասվել, կոտրվել են «Շախտյոր» մանկապատանեկան ֆուտբոլային ակումբի լուսամուտների ապակիները։
Հիշեցնենք, որ ավելի վաղ աշխարհազորայինները հայտնել էին Դոնեցկի հիվանդանոցի գնդակոծման մասին։