Ուկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի մարզերում հոսանքազրկվել է 260 բնակելի տարածք։ Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով Ուկրաինայի էներգետիկայի նախարար Վադիմ Ուլիդին։
Նախարարը նշել է, որ Ուկրաինայի հարավ֊արևելքում մարտական գործողությունների հետևանքով վնասվել է ավելի քան 4 հազար էլեկտրակայան և 1,1 հազար էլեկտրահաղորդակցման գծեր։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԵԱՀԿ֊ն հայտարարել էր, որ Լուգանսկն առանց ջրամատակարարման և էլեկտրասնուցման է մնացել։