Եվրամիությունը Ուկրաինային մակրոֆինանսական օգնության ծրագրի շրջանակում ևս 260 մլն եվրո կհատկացնի: Այս մասին նշված է ԵՄ-ի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ, հաղորդում է Ria Novosti-ն:
Հաղորդագրության մեջ նշված է նաև, որ Եվրամիությունը ընդհանուր հաշվով Ուկրաինային տրամադրել է 660 մլն եվրո օգնություն: Ծրագրով նախատեսված է 750 մլն եվրո ֆինանսական աջակցություն:
Եվս 7,8 մլն եվրո է հատկացվել հումանիտար օգնության համար: