Պորոշենկոն և Պուտինը քննարկել են Դոնբասում լիակատար հրադադարի ռեժիմը
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում պայմանավորվածություն է ձեռք բերել Դոնբասում մշտական հրադադարի ռեժիմի վերաբերյալ:
Այս մասին հաղորդում է УНИАН լրատվականը՝ հղում կատարելով Ուկրաինայի նախագահի մամլո ծառայությանը:
Նշվում է, որ հեռախոսազրույցի արդյունքը Դոնբասում մշտական հրադադարի վերաբերյալ պայմանավորվածության ձեռքբերումն է, ինչպես նաև փոխըմբռնումն այն քայլերի վերաբերյալ, որոնք կնպաստեն խաղաղության հաստատմանը: