211652_close_icon
views-count1211 դիտում article-date 09:44 16-02-2015

Ռամզան Կադիրովը ողջունել է Դոնբասում հրադադարի հաստատումը

Չեչնիայի հանրապետության նախագահը դրական է գնահատել Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարումը: Նա ասել է. «Մենք ողջումնում ենք կրակի և ռազմական գործողությունների դադարումը Դոնբասում: Կուզենայի հույս ունենալ, որ Ուկրաինայի իշխանությունները վերջապես իրականում կդադարեցնեն անիմաստ և արյունահեղ պատերազմը, ի շահ ժողովրդի անվտանգության, և որ ժողովրդի շահերը վեր են Արևմուտքի և ԱՄՆ-ի շահերից: Մեզ ծանոթ է խաղաղ ժողովրդի ցավն ու տանջանքները, քանի որ ինքներս անցել ենք պատերազմի ավերածություններով՝ հրահրված արևմտյան դրածոների կողմից: Նման խնդիրների համար ռազմական լուծումներ պետք չեն: Մաղթում ենք, որ հրթիռները վերջապես դադարեն գործելուց և միշտ խաղաղություն տիրի»:

Նմանատիպ նյութեր