Դոնբասում այսօր ուժի մեջ է մտնում հրադադարի ռեժիմը
Դոնբասում այսօր՝ փետրվարի 20-ից, ուժի մեջ կմտնի հրադադարի ռեժիմը, հաղորդում է BBC-ն։
Որոշումն ընդունվել էր շաբաթ օրը՝ փետրվարի 18-ին, Մյունխենում «Նորմանդական քառյակի»՝ Գերմանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարների հանդիպման ժամանակ։
Հանդիպումից հետո Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմեր Գաբրիելը հայտարարել էր, որ «քառյակը» գործի կդնի իր ողջ ազդեցությոնը, որպեսզի Դոնբասում հաստատվի հրադադար։
Նա հավելել էր նաև, որ համաձայնություն է ձեռք բերվել «Մինսկ-2» քաղաքական գործընթացի նոր հանդիպման շուրջ, որը կկայանա Մինսկում, մարտի 1-ին։
Հանդիպման հիմնական թեման լինելու է գերիների փոխանակումը։