211652_close_icon
views-count4837 դիտում article-date 08:52 29-03-2014

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը մեկօրյա այցով Հայաստան էր ժամանել․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․ «Օրերս մեկօրյա այցով Հայաստան է ժամանել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, 2 ժամանոց հանդիպում է ունեցել Սերժ Սարգսյանի հետ և նույն օրը վերադարձել։ «Մեր աղբյուրները պնդում են, որ Աբրահամյանը Հայաստան է եկել Կիևից՝ ուկրաինացի միլիարդատեր ընկերներից մեկի հետ, վերջինիս սեփական ինքնաթիռով, ով, ի դեպ, նույնպես մասնակցել է նախագահական այցին։ Նպատակը, ըստ նույն աղբյուրների, գործնական է եղել, ուկրաինացի միլիարդատերը ցանկանում է ներդրում անել Երևանում»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր