«Վանաձոր-Քիմպրոմ»-ի աշխատակիցների նոր բացահայտումը
«Քիմպրոմ»-ի աշխատակիցները նորից ցույց են արել և տնօրենի անորոշ խոստումները լսելով` հեռացել ձեռնունայն:
Միայն նախորդ ամսվա ընթացքում «Վանաձոր-Քիմպրոմ»-ի աշխատակիցները չորս անգամ ցույցի են դուրս եկել: Արդյունքում` քիմիագործները օգոստոսի վերջին ստացան դեռևս ամսվա սկզբին խոստացված աշխատավարձը, բայց ապագան նորից մնաց անորոշ: Սեպտեմբերը ևս քիմպրոմցիները սկսեցին ցույցով, սակայն այսօրվա բողոքի ակցիան խիստ տարբերվեց նախորդներից: Աշխատակիցները լրագրողների ներկայությամբ զրուցեցին գործարանի գործադիր տնօրենի հետ: Սնեգիրյովի պատասխանն անորոշ էր. աշխատավարձային խնդրի լուծումն ընթացքի մեջ է, սպասում ենք ներդրումների: Գործարանով հետաքրքրվում են Վրաստանից, Լիտվայից, բայց առայժմ հստակություն չկա:
Ցուցարարները պահանջեցին վերջապես հայտնել գործարանի սեփականատիրոջ անունը. լսեցին ու զարմացան: Կազլովա Գալիանա Իվանովնա: Վերջինիս հետ հանդիպել չեն կարող: Գործարանի աշխատակիցներն իրենք էլ լուծում չեն գտնում անորոշ խոստումների իրականացմանը սպասելուց բացի: Այս անգամ էլ ցուցարարները հեռացան առանց հստակ պատասխանի: Իրենք էլ տնօրինության հետ դեռ կսպասեն ներդրումներին:
Աղբյուրը`[url=http://www.armnewstv.am/news/33133] Armnewstv.am[/url]