211652_close_icon
views-count6489 դիտում article-date 11:58 06-08-2014

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց «Քիմպրոմ» գործարանի աշխատակիցների հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 6-ին, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով աշխատանքային այցով այցելել է Լոռու մարզ, այս պահին Վանաձորում բացօթյա պայմաններում հանդիպում է Վանաձորում գործող «Քիմպրոմ» գործարանի աշխատակիցների հետ: Աշխատակիցները արդարացիորեն բարձրաձայնում են, որ 2011 թվականից չեն ստացել իրենց՝ գրոշների հասնող աշխատավարձը, իսկ շաբաթներ առաջ Էներգետիկայի նախկին նախարար Արմեն Մովսիսյանը, հանդիպելով աշխատակիցներին, ինչպես իրենք են ասում, Գյուլնազ տատու հեքիաթները կարդացել և «շարիկ գլորելով», հեռացել է Վանաձորից: Ակցիայի մասնակիցները հույսով են, որ ներկայիս կառավարությունը՝ վարչապետ Հ. Աբրահամյանի գլխավորությամբ, հարցին լուծում կտան, և մարդիկ կստանան իրենց՝ տարիների կուտակված աշխատավարձերը և գործարանը կաշխատի և մինչ վարչապետը կհանդիպեր բակում հավաքված գործարանի աշխատակիցներին, նրանց հանդիպեց Ազգային ժողովի պատգամավոր Էդմոնդ Մարուքյանը, ով իր անհանգստությունը հայտնեց և ասեց, որ իրավիճակին ինքը ծանոթ է, և ինքը նույնպես անհանգստանում է աշխատակիցների խնդրով: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2014/08/06/22675/]ավելի վաղ հայտնել էր[/url] ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ օգոստոսի 6-ին, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հերթական աշխատանքային այցն է կատարել Լոռու մարզ: Մինչև Լոռու մարզ այցելելը, վարչապետը հանդիպել է Երևան-Իջևան միջպետական ճանապարհին Դիլիջանի թունելում կառավարության կողմից կապիտալ վերանորոգվող Դիլիջանի թունելի վերանորոգման աշխատանքներ կատարողներին: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր