211652_close_icon
views-count2088 դիտում article-date 11:24 03-09-2014

Պայթյունավտանգ բալոններ. ո՞ւմ մեղքով են տեղի ունենում պատահարները. տեսանյութ

Գազի բալոնները դառնում են պայթյունավտանգ, երբ դրանք տեղադրում են անվտանգության կանոններին անծանոթ անհատները: [url=https://shamshyan.com/hy/article/2014/09/01/25202/]Մեքենայի գազի բալոնի պայթունից մեկ զոհ, մեկ վիրավոր Գարեգին Նժդեհի փողոցում[/url]: Ո՞րն էր բալոնի պայթունի պատճառը: Պարզում են ոստիկանության փորձաքրեագետները: 40 տարվա վարորդը մեքենայի ղեկին է ամեն օր: Բազմամյա փորձից եզրակացրել է` պատահարների մեծ մասը վարորդների մեղքով է` չեն պահպանում անվտանգության կանոնները: Հատկապես այն վարորդները, որոնց մեքենան աշխատում է գազով, պարտավոր են ամսական գոնե մեկ անգամ ստուգել գազային համակարգն ամբողջությամբ: Ինչո՞ւ են պայթում գազի բալոնները: Վարորդն առանձնացնում է երկու հիմնական պատճառ: Նախ բալոնի լիցքավորման ժամանակ միշտ չէ, որ պահպանվում է սահմանված 200-220 օդի ճնշումը: Հետո էլ գազի բալոնների օգտագործման ժամկետը 15 տարի է: Երկար օգտագործելու դեպքում առաջանում են ճաքեր, սկսում է գազի արտահոսքը: Էկոնոմիկայի նախարարության Շուկայի վերահսկողության պետական տեսչությունը գազի բալոն տեղադրող կազմակերպություններում սահմանվածից ավելի շատ են ստուգումներ իրականացնում: Կատարում են չափագրական և տեխնիկական ստուգումներ: Վերջին օրերին 7 կազմակերպությունների են ստուգել, տվել գնահատական: 7-ից միայն մեկում են հայտնաբերել որոշակի խախտումներ` կապված աշխատանքային գործիքների հետ: Լևոն Խալիկյանը վստահեցնում է, լիցենզիա ունեցողներն աշխատանքն իրականացնում են անվտանգ: Բայց խնդիրն այլ է` գազի բալոն տեղադրում են անհատները` չտիրապետելով տեղադրման կարգին: Վարորդներն էլ գերադասում են էժան վճարել` չմտածելով իրենց անվտանգության մասին: Գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական շահագործման կարգի վերաբերյալ կառավարությունը դեռևս 2005-ին է որոշում ընդունել: Գազաբալոնային սարքավորումների տեղադրում կարող են կատարել միայն այն իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնք ունեն` համապատասխան արտադրական բազա և անհրաժեշտ տեխնոլոգիական սարքավորումներ: Տեղադրման աշխատանքները կատարելու համար համապատասխան որակավորում ունեցող բանվորական և ինժեներատեխնիկական անձնակազմ։ Եվ կարևորը` գործունեություն իրականացնելու համար որակավորման վկայագիր: Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/33127]Armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր