211652_close_icon
views-count1446 դիտում article-date 09:27 03-09-2014

Վերահսկիչ պալատը ՀՀ պետբյուջեից Զիմբաբվեում գրանցված մի ընկերության 292 հազար դոլար են տվել.«ՀԺ»

«ՀԺ»-ն գրում է, որ ՎՊ նախագահ Ի. Զաքարյանը երեկ ԱԺ ֆինանսաբյուջետային հանձնաժողվում ասել է, թե ՀՀ պետբյուջեից Զիմբաբվեում գրանցված մի ընկերության 292 հազար դոլար են տվել, որ հայերին սովորեցնի ծիրանի և դեղձի արտադրության մեխանիզմներ։ «Սա իրականացրել է «Հայկական միրգ» ընկերությունը, որը ֆինանսավորվում է պետական բյուջեից։ Մեկ այլ ընկերություն էլ կառավարությունից ստացել է 150 մլն դրամ՝ Հայաստան «Էդիլբաև» տեսակի ոչխարներ ներմուծելու համար, բայց փոխարենը Աշտարակից գնել է տեղական ոչխարներ և գառներ»։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր