Ռուսաստանն ու Իտալիան քննարկել են Ուկրաինայի ճգնաժամը
Ռուսաստանի Դաշնության և Իտալիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Ֆեդերիկո Մոգերինին քննարկել են Ուկրաինայի ճգնաժամի կարգավորումը։ Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով ՌԴ֊ի ԱԳՆ մամլո ծառայությանը։
Հեռախոսազրույցի ընթացքում նախարարները քննարկել են Ուկրաինայի ճգնաժամը՝ քաղաքական կարգավորման օպտիմալ ուղիներից ելք գտնելու տեսանկյունից։
Լավրովը նաև շնորհավորել է Մոգերինիին՝ ԵՄ միջազգային գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցչի պաշտոնում առաջադրվելու կապակցությամբ։