Ռուսաստանի և ԱՄՆ֊ի դիվանագետները քննարկել են Ուկրաինայի ճգնաժամը
Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը և Ռուսաստանում ԱՄՆ֊ի գործերի ժամանակավոր հպատակ Շեյլա Գուոլթնիի հետ քննարկել է Ուկրաինայի իրադրությունը։ Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով գերատեսչության կայքի հաղորդագրությանը։
«Զրույցի ընթացքում քննարկվել են միջազգային օրակարգին վերաբերող հրատապ հարցեր, այդ թվում Ուկրաինայի իրադրությունը մայիսի 25֊ին կայանալիք նախագահական ընտրությունների նախաշեմին»,֊ ասվում է հաղորդագրության մեջ։