Բրազիլիայում ինքնաթիռ է կործանվել․ զոհվել է 2 մարդ
Բրազիլիայում թեթև շարժիչով ինքնաթիռ է ընկել բնակելի տան վրա, որի հետևանքով զոհվել է 2 մարդ։ Այս մասին փոխանցում է ITAR-TASS-ը։
Միջադեպը տեղի է ունեցել երկրի հարավում գտնվող Կուրիտիբա քաղաքում։ Ինքնաթիռի կործանման պահին բնակելի տանը 3 մարդ է եղել՝ 2 կին, 1 երեխա, նրանցից ոչ ոք չի տուժել։ Օդանավում գտնվել է 4 մարդ, որոնցից 2֊ը մահացել են։ Եվս 2֊ը ծանր վիճակով տեղափոխվել են քաղաքային հիվանդանոց։
Ավիավթարի պատճառները պարզվում են։