Հռոմի Պապը նամակ է գրել՝ կապված Բեսլանի ահաբեկչության 10-րդ տարելիցի հետ
Газета.Ru-ի հաղորդմամբ՝ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը նամակ է գրել՝ կապված Բեսլանի ահաբեկչության 10-րդ տարելիցի հետ:
Նամակը Հյուսիսային Օսիային կհանձնի Տրենտոյի վանքի վանահայր Պաոլո Դե Կարլին: Վերջինս այն պատվիրակության անդամ է, որը մոտ օրերս կմասնակցի Բեսլանի դպրոցի ահաբեկչության տարելիցի վերաբերյալ սգո արարողություններին:
2004թ. Բեսլանի ահաբեկչության հետևանքով զոհվվել է 334 մարդ, որոնցից 186-ը երեխաներ են եղել: Ավելի քան 800 մարդ վիրավորվել է: