864 դիտում
15:52 01-09-2014
ՀՀ ոստիկանությունը հավաստիացնում է, որ երեխաների անվտանգության պահպանմանն ուղղված միջոցառումները շարունակական են լինելու
Գիտելիքի օրով սկսված ուսումնական տարին հաճելի հոգսերի հետ նաև նոր խնդիրներ է առաջադրում ինչպես քաղաքացիներին, այնպես էլ ոստիկանությանը:
Ոստիկանության պետի հրահանգով համապատասխան ստորաբաժանումներն առավոտից արդեն ուժեղացված ծառայություն են իրականացնում դպրոցամերձ տարածքներում, ոստիկանական վերակարգերը կազմակերպում են երեխաների անցումը հետիոտնային անցումներով, թարմացվել է փողոցների գծանշումն ու լուսացույցային համակարգը, ոստիկանության ծառայողները հանդիպումներ են ունեցել մանկավարժների և ծնողների հետ:
Այս ամենի նպատակը մեկն է՝ բացառել երեխաների կյանքն ու առողջությունը վտանգող ցանկացած իրավիճակ: Արված է առավելագույնը, սակայն խնդիրը լիարժեք կատարելու համար անհրաժեշտ է ոստիկանության և հասարակության անվերապահ համագործակցությունը: Ուստի ծնողներին կրկին կոչ ենք անում ուշադրության կենտրոնում պահել երեխաներին դպրոց գնալիս ու վերադարձին, կատարել երթևեկը կարգավորող ոստիկանների ցուցումները, երեխաներին բացատրել երթևեկության կանոնոները պահպանելու անհրաժեշտությունը: Վարորդներից պահանջում ենք բացառիկ ուշադիր ու զգոն լինել դպրոցների շրջակայքում, չգերազանցել սահմանված արագությունը, անհարկի կայանումով չխոչընդոտել երթևեկությունը: Ուսուցիչներին հորդորում ենք երեխաներին պահել ուշադրության կենտրոնում նաև դասերից առաջ ու հետո, համագործակցել դպրոցական տեսուչների հետ՝ ուսումնական հաստատություններում անցանկալի երևույթները կանխելու համար:
Երեխաների ապահովությունը բոլորիս նպատակն ու գործն է, ուստի, կրկին շնորհավորելով ուսումնական նոր տարվա առթիվ, բոլորին կոչում ենք համատեղ աշխատանքի՝ այդ խնդիրը կատարելու համար:
Երեխաների անվտանգության պահպանմանն ուղղված միջոցառումները շարունակական են լինելու:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
Նմանատիպ նյութեր
1344 դիտում
13:30 05-04-2022
Կիպրոսում հայերի մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված պետական կառույց է ստեղծվել
849 դիտում
17:18 07-09-2022
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել է բնակավայրերի պատմական միջավայրի պահպանմանն ուղղված նախագիծ
2090 դիտում
15:26 05-02-2018
Գործարար միջավայրի բարելավմանն ուղղված միջոցառումները շարունակական բնույթ կկրեն. Երևանի քաղաքապետարան
Այս բաժնից
2086 դիտում
12:20 13-01-2025
Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 15-ին
1750 դիտում
10:15 13-01-2025
Այսօր Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Անվանակոչության տոնն է
2350 դիտում
12:15 12-01-2025
Մենք լավ ենք և տարհանվում ենք․ Էմմի