211652_close_icon
views-count6971 դիտում article-date 11:39 01-09-2014

ԱԺ փոխնախագահը որդուն կնոջ և մոր հետ 1-ին դասարան ուղեկցեց

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի այսօր` սեպտեմբերի 1-ին, իր որդուն՝ Հովսեփ Շարմազանովին, կնոջ եւ մոր` մանկավարժ Լաուրա Ավագյանի հետ ուղեկցեց Անանիա Շիրակացու ճեմարանի առաջին դասարան: Նշենք, որ նրա դուստրը` Նարե Շարմազանովը սովորում է 7-րդ դասարանում: Վերջինս սեպտեմբերի 1-ին ընդառաջ իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Իմ շատ սիրելի ընկեր Մադոյան, ամառն ավարտվեց, իսկ մեր ընկերությունը Նժդեհիկների հետ, համոզված եմ, շարունակական կլինի: Գիտեք, հենց նոր Աբրահամ Լինքոլնի նամակը կարդացի, որը նա որդու ուսուցչին է գրել և հասկացա, որ ես Ձեր շնորհիվ շատ բան եմ սովորել. այն, ինչ Լինքոլնն էր ուզում իր որդուն սովորեցնել: Սովորեցի, որ եթե կա սրիկա, կա նաև հերոս: Սովորեցի վստահել սեփական գաղափարներին, եթե անգամ կողքիններն ասեն, որ սխալվում եմ, սովորեցի վաճառքի չհանել ո՛չ սիրտը, ո՛չ էլ՝ հոգին: Սովորեցի կանգնել ու պայքարել, եթե կարծում ես, որ ճիշտ ես ... շնորհակալ եմ Ձեզ, որ դուք կաք»:

Նմանատիպ նյութեր