24595 դիտում
22:26 01-09-2016
Գագիկ Սուրենյանն իր առաջնեկին ուղեկցեց այն դպրոց, որտեղ առաջին անգամ ինքը թերթեց Մաշտոցյան այբուբենը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր շատ հիշարժան օր է ինձ համար: Նոր ուսումնական տարի, աշնանային առաջին օր: Վաղ առավոտյան, աղջկաս` Նարեի ու կնոջս հետ շտապում ենք այն դպրոցը, որտեղ ես եմ 10 տարի կրթություն ստացել ու հաջողությամբ ավարտել:
Կարծես երեկ լիներ, որ մայրս իմ ձեռքից բռնած ուղեկցեց Երևանի №85 դպրոցը: Երբ առաջին ուսուցչուհիս` ընկեր Եգանյանը, դպրոցի բակում շարք կանգնեցրեց դասարան ուղեկցելու համար, մի տարօրինակ զգացողություն պատեց ինձ, հանկարծ աչքիցս չկորցնեմ մայրիկիս...Մինչև հիմա հիշում եմ իմ այդ օրվա տագնապը:
Չմոռանամ ասել, որ նույն դպրոցի բակում այսօր կրկին հանդիպեցի իմ առաջին դասարանի ուսուչուհուն, ում տարիներն ի զօրու չէին եղել փոխել: Նույն գեղեցիկ, մեղմ,քնքուշ, ուշադիր ուսոցչուհին էր մնացել:
Կյանքը զարմանալի բան է: 1991թվականի սեպտեմբերի 1-ին մայրս ինձ այս դպրոց բերեց, այսօր` ես ու կինս առաջնեկիս բերեցինք: Նոր ուսումնական տարվա` Սեպտեմբերի 1-ի, Կրթության ու Գիտության օրվա առթիվ սրտանց շնորհավորում եմ ողջ հանրապետության առաջին դասարանցիներին, ԲՈւՀերի և այլ ուսումնական հաստատությունների առաջին կուրսեցիներին: Թող նրանց ուսումնառության տարիները լինիեն գիտելիքների, նոր աշխարհընկալումների, հաջողությունների և ձեռքբերումների տարիներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
565 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
1006 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
874 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը