211652_close_icon
views-count5282 դիտում article-date 19:00 31-08-2014

Զգացվում է՝ Քոչարյանը վախենում է. հարուստ մարդ է, կորցնելու բան ունի.aravot.am

Լուրջ քննադատություն չկա, զգացվում է՝ վախենում է»,- այսպիսի տպավորություն է ստացել ՀՀ նախկին վարչապետ, Ազգային Ժողովի պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ Ռոբերտ Քոչարյանի՝ ՀՀ իշխանություններին օրերս ուղղված հերթական քննդատությունից: Հաշվի առնելով, որ նախկին վարչապետը իշխանություններին կոշտ քննդատողներից է, [url=http://www.aravot.am/2014/08/31/492839/]Aravot.am[/url]-ը պարոն Բագրատյանից հետաքրքրվեց՝ կիսո՞ւմ է նա Քոչարյանի քննադատություններն ուղղված այս իշխանություններին, ինչին ի պատասխան Հ. Բագրատյանը նկատեց, որ Քոչարյանի քննադատությունը մեղմ է եղել, լուրջ բան չկա. «Զգացվում է՝ վախենում է: Հարուստ մարդ է Քոչարյանը, ոչ թափանցիկ ձեւով աշխատած։ Կորցնելու բան ունի։ Եվ ուրեմն վախենում է, շատ է վախենում»: Նկատենք, որ նախկին նախագահն նախորդ հարցազրույցներում, ի տարբերություն այս վերջինի, շատ ավելի կոշտ եւ անխնա է քննադատել թե՛ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին, եւ թե՛ նախկին կառավարության անդամներին: ՌԴ-ում լույս տեսնող ռուսալեզու «Նոեւ Կովչեգ» լրատվամիջոցում օրերս հրապարակվել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը , որտեղ Քոչարյանը, գնահատելով Հայաստանի ներկայիս տնտեսական վիճակն, ասել է.«Ցավոք, մեր տնտեսության իրավիճակի եւ հեռանկարի լավատեսական գնահատականի համար ոչ ներքին ու ոչ էլ արտաքին պատճառներ չունեմ…»: Ինչ վերաբերում է նրան, կիսո՞ւմ է Քոչարյանի քննադատությունը, թե՞ ոչ, Հրանտ Բագրատյանն ասաց.«Ընդհանուր առմամբ որոշ դիտողություններ կան։ 2008-2013 թթ. Հայաստանի տնտեսական աճը կանգ է առել, արտագաղթն ավելացել է 4-5 անգամ՝ 2002-2007 թվականների համեմատ։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ [url=http://www.aravot.am/2014/08/31/492839/]այստեղ[/url]:

Նմանատիպ նյութեր